Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Օմոնիային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլն ավելացված ժամանակում խփեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով երկրորդն է E խմբում։
Առաջատարն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» է, որը 3:0 հաշվով պարտության մատնեց Տիրասպոլի «Շերիֆին» եւ 12 միավորով ապահովեց տեղը փլեյ-օֆֆում։
Եվրոպայի լիգա, չորրորդ տուր, E խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Օմոնիա»` 1:0 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինայ, 90+3
«Ռեալ Սոսիեդադ» - «Շերիֆ»` 3:0
Ալեքսանդր Սյորլոթ, 45+1, Դիեգո Ռիկո, 66, Ռոբերտ Նավարո, 81
Հեռացում՝ Արմել Զոհուրի («Շերիֆ»), 33, երկրորդ դեղին քարտ
Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»` 12 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»` 9, «Շերիֆ»` 3, «Օմոնիա»` 0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում