Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 6-ին կընդունի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։
«Փյունիկն» անցկացրել է նախախաղային մարզումը, Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 20:45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում