10:24  ,  1 հոկտեմբերի, 2022

«Փյունիկի» Մ-19 թիմը պատրաստվում է «Նանտի» դեմ խաղին

Երեւանի «Փյունիկի» մինչեւ 19 տարեկանների թիմը պատրաստվում է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի հաջորդ խաղին։ Հայկական թիմը հոկտեմբերի 5-ին Երեւանում պատասխան հանդիպումը կանցկացնի ֆրանսիական «Նանտի» մինչև 19 տարեկանների թիմի հետ։

Ֆրանսիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 0:2 հաշվով՝ երեւանյան թիմի պարտությամբ։

Հոկտեմբերի 5-ին  «Փյունիկն» ակնկալում է երկրպագուների ջերմ աջակցությունը «Ջունիոր սպորտ» մարզադաշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում