12:14  ,  29 սեպտեմբերի, 2022

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը Ֆեդերերին համեմատել է Մեսիի հետ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին համեմատել է աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ, որը 40 տարեկանում ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։

«Երբ Ֆեդերերը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, բոլորը ցնցված էին, քանի որ հասկանում էին՝ այլեւս չեն տեսնի նրա խաղը, որը հրաշալի էր։ Շատերը կցանկանային անվերջ վայելել նրա գեղեցիկ խաղը։

Նույնը կլինի Մեսիի հետ, երբ նա հայտնի հեռանալու մասին։ Ցնցումն ավելի մեծ կլինի, քանի որ ֆուտբոլն ավելի հզոր է։ Հիմա պետք է հասցնել վայելել Մեսիի խաղը»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Foot Mercato-ն։

Արգենտինայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնությունում՝ նոյեմբերի 22-ին խմբային փուլի առաջին խաղում մրցելով Սաուդյան Արաբիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում