10:17  ,  22 սեպտեմբերի, 2022

Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականի եւ ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ժամանել է Երեւան եւ միացել է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի մարզումներին՝ պատրաստվելով Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներին։

Սեպտեմբերի 24-ին Երևանում Հայաստանի հավաքականը կընդունի Ուկրաինայի թիմին, սեպտեմբերի 27-ին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Հունաստան)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Հունաստան)

Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արթուր Սերոբյան- ԲԿՄԱ

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Սերոբ Գալստյան - «Արարատ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս