18:17  ,  16 սեպտեմբերի, 2022

«Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց «Վանի» հետ, «Նոան» պարտվեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում մեկնարկեց 8-րդ տուրը։ Առաջատար Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալեց Չարենցավանի «Վանին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորների հիշատակը։

«Ալաշկերտը» 5 հաղթանակից եւ 3 ոչ ոքիից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վանը» չորրորդն է՝ 12 միավոր։

«Նոան» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։ «Նոան» 2 միավորով վերջին տեղում է, «Շիրակը» 8-րդն է՝ 8 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Ալաշկերտ» - «Վան»՝ 0:0

«Նոա» - «Շիրակ»՝ 1:3

Լեւոն Վարդանյան, 24  -  Արտյոմ Գեւորգյան, 35, 11մ, Դոնալդ Ալվին Կոդիա,  67, Մուսա Բակայոկո,  70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում