10:32  ,  6 սեպտեմբերի, 2022

US Open․ Ալկարասը 4 ժամում հաղթեց Չիլիչին

ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչում աշխարհի չորրորդ ռակետ Կառլոս Ալկարասը մրցեց խորվաթ Մարին Չիլիչի հետ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը ծանրագույն պայքարում առավելության հասավ աշխարհի 17-րդ ռակետի նկատմամբ՝ 6:4, 3:6, 6:4, 4:6, 6:3։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 56 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները, որը 6:1, 5:7, 6:2, 4:6, 6:3 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Իվաշկոյին։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով