21:23  ,  4 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդ - «Արսենալ»՝ 3:1 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց առաջատար «Արսենալին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

Նորամուտը մանչեսթերյան թիմում գոլով նշեց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխված բրազիլացի հարձակվող Անտոնին, որը անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո բացեց հաշիվը 35-րդ րոպեին։

60-րդ րոպեին «Արսենալը» կարողացավ վերականգնել հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սակայի գոլի շնորհիվ, սակայն 6 րոպե անցա Ռեշֆորդը խփեց հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի երկրորդ գոլը, իսկ 75-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Արսենալը» 5 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում եւ 15 միավորով առաջինն է։ 1-ական միավոր են հետ հաջորդ երկու տեղերում գտնվող «Մանչեսթեր Սիթին» եւ «Տոտենհեմը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 5-րդ տեղ՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ - «Արսենալ»՝ 3:1 (տեսանյութ)

Անտոնի, 35, Մարկուս Ռեշֆորդ, 66, 75 - Բուկայո Սակա, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում