22:24  ,  3 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի խաղաց «Աստոն Վիլայի» հետ եւ երկրորդն է (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աստոն Վիլայի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն արդեն 10-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում։

74-րդ րոպեին «Աստոն Վիլան» կարողացավ վերականգնել հավասարությունը։ Անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմին պարտությունից փրկեց ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլիի գոլը։

«Մանչեսթեր Սիթին» 14 միավորով հավասարվեց «Տոտենհեմին» եւ երկրորդն է։ «Աստոն Վիլան» 17-րդն է՝ 4 միավոր։ Առաջատարը «Արսենալն» է, որը 5 խաղից հետո ունի 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 74  -  Էրլինգ Հոլանդ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս