14:48  ,  12 օգոստոսի, 2022

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ․ Իկարդիին ասել եմ, որ լավագույն տարբերակը կլինի հեռանալը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ չի ցանկանում աշխատել 29-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։

Այս շաբաթ ֆուտբոլիստը չի մարզվել ընդհանուր խմբում։

«Մաուրոյին հայտնել եմ, որ մտադիր ենք կրճատել կազմը։ Ես չեմ ցանկանում աշխատել 25 դաշտային խաղացողների հետ։ Անհնար է այդքան շատ ֆուտբոլիստների պահել թիմում։

Նախորդ մրցաշրջաններում Մաուրոն շատ քիչ խաղաժամանակ է ունեցել։ Կարեւոր է, որ նա ավելի շատ խաղա։ Դրա համար նրան պետք է ավելի հարմար թիմ»,- Գալտիեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մաուրո Իկարդին հայտավորված չէր «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղին։ ՊՍԺ-ն առավելության էր հասել 5:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում