00:52  ,  11 օգոստոսի, 2022

«Ռեալը»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:0 հաշվով առավելության հասավ Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» նկատմամբ։

37-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։ Արքայական թիմի առավելությունը 65-րդ րոպեին կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։ Նախորդ տիտղոսները նվաճել է 2002-ին, 2014-ին, 2016-ին եւ 2017-ին։

Եվրոպայի սուպերգավաթի խաղարկություն

«Ռեալ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:0 (տեսանյութ)

Դավիդ Ալաբա, 37, Քարիմ Բենզեմա, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում