Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի թիմին եւ 19 միավորով ընթացիկ առաջին տեղում է։
Armenia clinch victory and will win either #ChessOlympiad gold or silver! (it currently seems that if Uzbekistan win their match Uzbekistan will take gold) https://t.co/pFvCL9wb7R #c24live pic.twitter.com/024QRH09Io
— chess24.com (@chess24com) August 9, 2022
Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։
Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։
Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։
Նախորդ 4 տուրերում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։
What a finish for Armenia's #ChessOlympiad super-hero Gabriel Sargissian, who scores 4.5/5 in his last five games: https://t.co/pFvCL9wb7R #c24live pic.twitter.com/35VMU2HhVl
— chess24.com (@chess24com) August 9, 2022
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):
Ուզբեկստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ։ Այս դիմակայությունում էլ կվճռվի տիտղոսի հարցը։
Իսպանիայի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Ուելսին (4:0), Բելգիային (3,5:0,5), Բրազիլիային (3:1), Հնդկաստանի երրորդ (2,5:1,5) թիմին, Եգիպտոսին (3,5:0,5), Դանիային (3:1), Չեխիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Կուբայի հետ (2:2), պարտվել Հնդկաստանի երկրորդ թիմին (1,5:2,5) եւ Ղազախստանին (1,5:2,5) եւ 15 միավորով բաժանում է 6-11-րդ տեղերը։
Կանանց Հայաստանի թիմը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ բաժանում են 11-21-րդ տեղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում