Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց իսպանացիներին

13:02   9 օգոստոսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում  Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի թիմին եւ 19 միավորով ընթացիկ առաջին տեղում է։

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։

Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։

Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։ 

Նախորդ 4 տուրերում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

Ուզբեկստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ։ Այս դիմակայությունում էլ կվճռվի տիտղոսի հարցը։

Իսպանիայի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Ուելսին (4:0), Բելգիային (3,5:0,5), Բրազիլիային (3:1), Հնդկաստանի երրորդ (2,5:1,5) թիմին, Եգիպտոսին (3,5:0,5), Դանիային (3:1), Չեխիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Կուբայի հետ (2:2), պարտվել Հնդկաստանի երկրորդ թիմին (1,5:2,5) եւ Ղազախստանին (1,5:2,5) եւ 15 միավորով բաժանում է 6-11-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի թիմը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ բաժանում են 11-21-րդ տեղերը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.