Ֆուտբոլի Հաաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։
Խաղի տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 7-ից ժամը 12:00-ից «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Տոմսերի գները.
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։
Հիշեցնենք, որ Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0:5 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում