18:51  ,  2 օգոստոսի, 2022

Համերաշխության գավաթը՝ Գորիսի թիմի հաղթանակով

Երևանում ավարտվել է ֆուտբոլի «Համերաշխության Գավաթ» մրցաշարը, որին մասնակցում էին 12 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից

Մրցաշարի հաղթող է դարձել Գորիսի թիմը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի մարզը ներկայացնող Ջրահովիտի թիմը։

Բրոնզե մեդալակիր է դարձել Մարտունու թիմը՝ Գեղարքունիքի մարզից։

«Համերաշխության Գավաթի» եզրափակիչով ավարտվեց նաև «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագիրը, որն իրականացվում էր UNHCR Armenia-ի հետ համատեղ ջանքերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում