22:45  ,  28 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց էստոնական «Պայդեին»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Պայդեի» ֆուտբոլիստները՝ 5:3։ Հայկական թիմից չկարողացավ հարվածն արդյունավետ իրացնել կոլումբացի հարձակվող Դուարտեն։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Պայդեի» հաջորդ մրցակիցը կլինի բելգիական «Անդերլեխտը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում