18:48  ,  19 հուլիսի, 2022

«Փյունիկի» ուկրաինացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 21-ամյա ուկրաինացի պաշտպան Ալան Աուսսին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Աուսսին նախկինում եղել է Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» համակարգում, հանդես է եկել Լիբերեցի «Սլովանի» պահեստային թիմի կազմում, նաև «Տորպեդո ԲելաԱԶ»-ում:

Ուկրաինացի ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է «Վերեսը», որի կազմում նա ոչ մի խաղի չի մասնակցել՝ Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով:

Աուսսին հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։

Վերջին ամիսներին նա մարզվում էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որի կազմում մասնակցել է բարեգործական խաղի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում