16:13  ,  5 հուլիսի, 2022

ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո կվճարի իտալացի հարձակվողի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ձեռք կբերի Իտալիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» 23-ամյա հարձակվող Ջանլուկա Սկամակային։ Փարիզյան ակումբը տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

ՊՍԺ-ն Սկամակայի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Անցած մրցաշրջանում Սկամական «Սասուոլոյի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English