13:03  ,  30 հունիսի, 2022

«Ուրարտուն» մարզական հավաքի կմեկնի Սերբիա

«Ուրարտուն» հուլիսի 2-ից 16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Սերբիայի Զլատիբոր քաղաքում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքի ծրագրով «Ուրարտուն» նախատեսում է 5 ստուգողական հանդիպում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտ Արզումանյանին փոխարինել է «Արարատ-Արմենիայից» հեռացած ռուսաստանցի Դմիտրի Գունկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս