00:42  ,  15 հունիսի, 2022

Գերմանիա - Իտալիա՝ 5։2, Անգլիա - Հունգարիա՝ 0։4 (տեսանյութ)

Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբի չորրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը հյուրընկալվեց Գերմանիայի թիմին եւ պարտություն կրեց 2։5 հաշվով։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականն ընդունեց հունգարացիներին եւ դարձյալ պարտություն կրեց՝ 0։4։ Առաջին խաղում Հունգարիան Անգլիայի հաղթել էր 1։0 հաշվով։

Խմբի առաջատարը Հունգարիան է՝ 7 միավոր։ Գերմանիան երկրորդն է՝ 6 միավոր։ Իտալիան 5 միավորով երրորդն է, Անգլիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր։

Ազգերի լիգա․ A լիգա, երրորդ խումբ, չորրորդ տուր

Գերմանիա - Իտալիա՝ 5։2 (տեսանյութ)

Ջոշուա Կիմիխ, 10, Իլկայ Գյունդոգան, 45+4, 11մ, Թոմաս Մյուլեր, 51, Տիմո Վերներ, 68, 69 - Ուիլֆրեդ Նիոնտո, 78, Ալեսանդրո Բաստոնի, 90+4

Անգլիա - Հունգարիա՝ 0։4 

Ռոլանդ Շալաի, 16, 70, Ժոլտ Նադ, 80, Դանիել Գազդագ, 89

Հեռացում՝ Ջոն Սթոունզ (Անգլիա), 82, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում