00:42 15 հունիսի, 2022Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբի չորրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը հյուրընկալվեց Գերմանիայի թիմին եւ պարտություն կրեց 2։5 հաշվով։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
Խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականն ընդունեց հունգարացիներին եւ դարձյալ պարտություն կրեց՝ 0։4։ Առաջին խաղում Հունգարիան Անգլիայի հաղթել էր 1։0 հաշվով։
Խմբի առաջատարը Հունգարիան է՝ 7 միավոր։ Գերմանիան երկրորդն է՝ 6 միավոր։ Իտալիան 5 միավորով երրորդն է, Անգլիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր։
Ազգերի լիգա․ A լիգա, երրորդ խումբ, չորրորդ տուր
Գերմանիա - Իտալիա՝ 5։2 (տեսանյութ)
Ջոշուա Կիմիխ, 10, Իլկայ Գյունդոգան, 45+4, 11մ, Թոմաս Մյուլեր, 51, Տիմո Վերներ, 68, 69 - Ուիլֆրեդ Նիոնտո, 78, Ալեսանդրո Բաստոնի, 90+4
Անգլիա - Հունգարիա՝ 0։4
Ռոլանդ Շալաի, 16, 70, Ժոլտ Նադ, 80, Դանիել Գազդագ, 89
Հեռացում՝ Ջոն Սթոունզ (Անգլիա), 82, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.