17:55  ,  2 հունիսի, 2022

Եվրո-2023․ Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է մեկնարկային կազմը, որը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 թիմի հետ 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի H խմբի խաղում։

Հանդիպումը տեղի կունենա Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

H խմբի 7 խաղում Հայաստանի թիմը կրել է 6 պարտություն, տարել 1 հաղթանակ եւ վերջին տեղում է։ Հյուսիսային Մակեդոնիան նախավերջինն է՝ 8 խաղում վաստակել է 6 միավոր։ Խմբում ընդգրկված են նաեւ Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում