Անգլիայի առաջնության նախավերջին տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Բարնլիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլը 11 մետրանոցից առաջին խաղակեսի 8-րդ ավելացված րոպեին։
«Տոտենհեմը» 68 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է 5-րդ տեղ նահանջած «Արսենալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Բարնլին» 17-րդն է՝ 34 միավոր։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Տոտենհեմ» - «Բարնլի»՝ 1։0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 45+8, 11մ
«Աստոն Վիլա» - «Քրիսթալ Փելաս»՝ 17։00 (Երեւանի ժամանակ)
«Լիդս Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 17։00
«Ուոթֆորդ» - «Լեսթեր Սիթի»՝ 17։00
«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 17։00
«Վուլվերհեմփթոն» - «Նորվիչ Սիթի»՝ 17։00
«Էվերտոն» - «Բրենթֆորդ»՝ 19։30
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում