Անգլիայի առաջնության 22-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Արսենալին»։ 3։0 հաշվով հաղթեց իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը։
22-րդ րոպեին խաղի հաշիվը 11 մետրանոցից բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ 33-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց «Արսենալի» անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը։
37-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Հարի Քեյնը։ 47-րդ րոպեին հաշիվը 3։0 դարձրեց դաշտի տերերի հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։
36 խաղից հետո «Արսենալը» 66 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» հետ է 1 միավոր եւ 5-րդն է։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուրից տեղափոխված խաղ
«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 3։0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 22, 11մ, 37, Սոն Հին Մին, 47
Հեռացում՝ Ռոբ Հոլդինգ («Արսենալ»), 33, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում