21:23  ,  11 մայիսի, 2022

«Արարատը» հաղթեց «Նորավանքին», «Ուրարտուն»՝ ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Երեւանի «Արարատն» ընդունեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Աչքի ընկան նաեւ կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն եւ նիգերիացի կիսապաշտպան Իսա Ալիյուն։

28 խաղից հետո «Արարատը» 46 միավորով երրորդն է, «Նորավանքը» 7-րդն է՝ 23 միավոր։

Օրվա մյուս խաղում «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին եւ 27 խաղից հետո 34 միավորով 6-րդն է։ ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 15 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Արարատ» - «Նորավանք»՝ 4:0

Խուան Բրավո, 45+3, Էդգար Մալաքյան, 59, 63, Իսա Ալիյու, 88

Հեռացում՝ Սերգեյ Օռլով («Նորավանք»), 37, երկրորդ դեղին քարտ

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 1։0

Կարեն Մելքոնյան, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում