20:56  ,  29 ապրիլի, 2022

Արամ Ոսկանյան․ Որոշեցի հրաժարական տալ

Արամ Ոսկանյանը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ:

Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին առաջիկա կարևոր խաղերում»,- նշել է Արամ Ոսկանյանը: «Ալաշկերտը» «Նոային» պարտվել էր 0։2 հաշվով։

Արամ Ոսկանյանը հունվարին էր երկրորդ անգամ գլխավորել «Ալաշկերտը»՝ փոխարինելով սերբ Միլան Միլանովիչին։

Թիմի գլխավոր մարզչի պարտականություններն այժմ կատարում է Արմեն Պետրոսյանը, որի մարզչական շտաբում ընդգրկված են Սերգեյ Էրզրումյանը և Արմեն Կիրակոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում