19:12  ,  15 հոկտեմբերի, 2012

«Ռեալը» 10 միլիոն եվրո է առաջարկել «Բորուսիայի» պաշտպանի համար

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո է առաջարկել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաս Պիշչեկի համար: Լեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն արժանացել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուշադրությանը, երբ դեռ վերջինս մարզում էր իտալական «Ինտերը», հայտնում է A Bola-ն:

Նշենք, որ 27-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է Գերմանիայի առաջնության 8 խաղի, խփել 1 գոլ եւ կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս