00:47  ,  21 ապրիլի, 2022

Գերմանիայի գավաթ․ «ՌԲ Լայպցիգը» եզրափակիչում է (տեսանյութ)

«ՌԲ Լայպցիգը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Գերմանացի Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմը մրցեց «Ունիոն Բեռլինի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ «ՌԲ Լայպցիգի» գոլերը խփեցին պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան ու շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը։

Եզրափակիչում «ՌԲ Լայպցիգի» մրցակիցը կլինի «Ֆրայբուրգը», որը կիսաեզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր «Համբուրգին»։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Ունիոն Բեռլին»՝ 2։1 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 61, 11մ, Էմիլ Ֆորսբերգ, 90+2 - Շերալդո Բեքեր, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում