22:41  ,  14 ապրիլի, 2022

ԵԼ․ Նկունկուի դուբլը «ՌԲ Լայպցիգին» դուրս բերեց կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Գերմանական «ՌԲ Լայպցիգը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով իտալական «Ատալանտային»։

Բերգամոյում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գերմանացի Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

18-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն, որը 87-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ իրացնելով 11 մետրանոցը։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Կիսաեզրափակիչում «ՌԲ Լայպցիգի» մրցակիցը կլինի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ պորտուգալական «Բրագայի» դիմակայության հաղթողը։

«Ատալանտա» (Իտալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 0։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Կրիստոֆեր Նկունկու, 18, 87, 11մ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1։1)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 1։1)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 0։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս