22:41 14 ապրիլի, 2022Գերմանական «ՌԲ Լայպցիգը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով իտալական «Ատալանտային»։
Բերգամոյում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գերմանացի Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
18-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն, որը 87-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ իրացնելով 11 մետրանոցը։
Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
Կիսաեզրափակիչում «ՌԲ Լայպցիգի» մրցակիցը կլինի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ պորտուգալական «Բրագայի» դիմակայության հաղթողը։
«Ատալանտա» (Իտալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 0։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)
Կրիստոֆեր Նկունկու, 18, 87, 11մ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1։1)
«Լիոն» (Ֆրանսիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 1։1)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 0։1)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.