15:08  ,  4 ապրիլի, 2022

«Կումայրին»` UEFA Grassroots Awards-ի արծաթե մրցանակակիր

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է «Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ որպես UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր՝ լավագույն սիրողական ակումբ անվանակարգում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ակումբը գործունեությունը ծավալում է Շիրակի մարզի 20 համայնքներում, ներգրավում է 250 տղաների և աղջիկների՝ փախստական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող և մանկատների երեխաների։ «Կումայրի» ՖԱ-ն ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ՝ կազմակերպելով համատեղ ֆուտբոլային միջոցառումներ։

UEFA Grassroots Awards-ը անցկացվում է 2010 թվականից և մրցանակը տրվում է ներառական օրակարգ ունեցող սիրողական ակումբի, որը նպաստում է մասսայական ֆուտբոլի զարգացմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում