10:21  ,  23 մարտի, 2022

Աշխարհի առաջին ռակետն ավարտեց կարիերան

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին հայտարարեց պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան ավարտելու մասին։ 25-ամյա ավստրալացի մարզուհին երկրորդ անգամ է հեռանում թենիսից։ 2014 թվականին նա նույնպես հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն 2016-ին վերսկսել էր մասնակցել մրցումների։

«Գիտեմ, որ մեկ անգամ արդեն արել եմ այսպիսի հայտարարություն, բայց այս անգամ այլ զգացողություններ ունեմ։ Շնորհակալ եմ թենիսին իմ բոլոր երազանքներն իրականություն դարձնելու համար։ Հիմա հեռանալու եւ այլ երազանքների հետեւից գնալու ժամանակն է»,- Բարթիի խոսքը մեջբերում է BBC-ն։

Բարթին նվաճել է WTA-ի 15 տիտղոս, այդ թվում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 3 տիտղոս։ Այս տարի նա դարձավ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն։ Բարթին 119 շաբաթ առաջին ռակետի կարգավիճակում է, երրորդ մրցաշրջանն անընդմեջ ավարտել է համաշխարհային դասակարգման առաջին տեղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս