10:21 23 մարտի, 2022Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին հայտարարեց պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան ավարտելու մասին։ 25-ամյա ավստրալացի մարզուհին երկրորդ անգամ է հեռանում թենիսից։ 2014 թվականին նա նույնպես հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն 2016-ին վերսկսել էր մասնակցել մրցումների։
«Գիտեմ, որ մեկ անգամ արդեն արել եմ այսպիսի հայտարարություն, բայց այս անգամ այլ զգացողություններ ունեմ։ Շնորհակալ եմ թենիսին իմ բոլոր երազանքներն իրականություն դարձնելու համար։ Հիմա հեռանալու եւ այլ երազանքների հետեւից գնալու ժամանակն է»,- Բարթիի խոսքը մեջբերում է BBC-ն։
Բարթին նվաճել է WTA-ի 15 տիտղոս, այդ թվում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 3 տիտղոս։ Այս տարի նա դարձավ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն։ Բարթին 119 շաբաթ առաջին ռակետի կարգավիճակում է, երրորդ մրցաշրջանն անընդմեջ ավարտել է համաշխարհային դասակարգման առաջին տեղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.