09:55  ,  21 մարտի, 2022

Ռաֆայել Նադալը պարտվեց եզրափակիչում

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հաղթանակով ավարտվեց «Մասթերս» մրցաշարը։

Եզրափակիչում 24-ամյա թենիսիստը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալի հետ։

Աշխարհի 20-րդ ռակետը 35-ամյա իսպանացու նկատմամբ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 7:6 (7:5)։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 5 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով