02:50  ,  17 մարտի, 2022

«Լիվերպուլն» ուժեղ էր «Արսենալից» եւ 1 միավոր է հետ առաջատարից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գոլերի շնորհիվ։

«Լիվերպուլը» (29 խաղ) 69 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (29 խաղ) հետ է 1 միավոր։ «Արսենալը» (27 խաղ) չորրորդն է՝ 51 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 54, Ռոբերտո Ֆիրմինո, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով