22:24  ,  6 մարտի, 2022

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Նա նաեւ գոլային փոխանցում կատարեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզին, որը նույնպես երկու գոլ խփեց։

«Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։

«Մանչեսթեր Սիթին» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 47 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 5, 28, Ռիյադ Մահրեզ, 68, 90+3 - Ջեյդոն Սանչո, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում