22:24 6 մարտի, 2022Անգլիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Նա նաեւ գոլային փոխանցում կատարեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզին, որը նույնպես երկու գոլ խփեց։
«Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։
«Մանչեսթեր Սիթին» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 47 միավոր։
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։1 (տեսանյութ)
Կեւին Դե Բրույնե, 5, 28, Ռիյադ Մահրեզ, 68, 90+3 - Ջեյդոն Սանչո, 22
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.