00:23  ,  28 փետրվարի, 2022

«Սպարտակը» ցանկանում է ԵԼ-ի 1/8 եզրափակիչի տնային խաղն անցկացնել Բաքվում

Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի տնային հանդիպումը գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ անցկացնել Բաքվում։ Այդ մասին championat.com-ին հայտնել է ռուսական ակումբի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովը։

«Նախընտրելի տարբերակը Բաքուն է։ Հիմա ՈւԵՖԱ-ի հետ քննարկում ենք այդ տարբերը։ Առաջիկա օրերին սպասում ենք հստակություն»,- ասել է Զելենովը։

Ուկրաինայում ՌԴ զինուժի ռազմական գործողությունների պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել է ռուսական եւ ուկրաինական թիմերի տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտում։

«ՌԲ Լայպցիգի» եւ «Սպարտակի» առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին Գերմանիայում, պատասխան խաղը՝ մարտի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս