23:29  ,  26 փետրվարի, 2022

«Բավարիան» պարտության մատնեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար Մյունխենի «Բավարիան» Ֆրանկֆուրտում խաղաց «Այնտրախտի» հետ եւ հաղթեց 1։0 հաշվով։

Միակ գոլը խփեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն։

«Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ «Այնտրախտը» 10-րդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս