Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բարնլիին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 40-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն։
«Լիվերպուլը» 24 խաղից հետո 54 միավորով երկրորդն է եւ 7 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Չելսիից»։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 25 խաղում վաստակել է 63 միավոր։ «Բարնլին» (21 խաղ) եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 14 միավոր։
«Տոտենհեմը» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։
«Վուլվերհեմփթոնը» (23 խաղ) 37 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Տոտենհեմը» (22 խաղ) նահանջեց 8-րդ տեղ՝ 36 միավոր։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)
Ֆաբինյո, 40
«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։2 (տեսանյութ)
Ռաուլ Խիմենես, 6, Լեանդեր Դենդոներ, 18
«Նյուքասլ» - «Աստոն Վիլա»՝ 1։0
Կիրան Տրիպիեր, 35
«Լեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում