16:20  ,  10 փետրվարի, 2022

Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի ընդհանուր խումբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մարզմանը մասնակցել են նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին ու Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն պատրաստվում է «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի եւ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը։

ՊՍԺ - «Ռեն» հանդիպումը փետրվարի 13-ին է, ՊՍԺ - «Ռեալ» խաղը՝ փետրվարի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English