17:22  ,  4 փետրվարի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Հունվարի լավագույն մարզիչը

«Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Բրունու Լաժեն ճանաչվել է հունվարի լավագույն մարզիչը Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Անցած ամիս «Վուլվերհեմփթոնը» 1։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին», 3։1 հաշվով՝ «Սաութհեմփթոնին», 2։1 հաշվով՝ «Բրենթֆորդին»։

Մրցանակին հավակնում էին նաեւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 3 հաղթանակ, 1 ոչ ոքի), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 3 հաղթանակ, 1 ոչ ոքի) եւ անգլիացի Դին Սմիթը («Նորվիչ Սիթի», 2 հաղթանակ, 1 պարտություն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով