15:05  ,  26 հունվարի, 2022

Մոհամեդ Սալահ. Ցանկանում եմ տիտղոս նվաճել Եգիպտոսի հավաքականի հետ

Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, թե ինչ նշանակություն ունի իր համար Աֆրիկյան ազգերի գավաթը։

«Ես ցանկանում եմ տիտղոս նվաճել Եգիպտոսի հավաքականի հետ։ Եգիպտոսն իմ երկիրն է, որը ես սիրում եմ։ Աֆրիկայի գավաթն առավել թանկ կլինի ինձ համար։ Մենք մոտ էինք հաղթանակին 2017 թվականին, բայց չհաջողվեց, եզրափակիչում պարտվեցինք Կամերունին։

Հիմա մենք դարձյալ այստեղ ենք։ Պետք է մինչեւ վերջ պայքարենք, ուժ չխնայենք։ Կարծում եմ՝ թիմակիցներս նույնպես այդպես են մտածում»,- Սալահի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հունվարի 26-ին Եգիպտոսի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English