01:41  ,  20 հունվարի, 2022

Գերմանիայի գավաթ․ «Հոֆենհայմը» պարտվեց խոշոր հաշվով, Ադամյանը խաղին չմասնակցեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Հոֆենհայմն» ընդունեց «Ֆրայբուրգին» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ֆրայբուրգը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»՝ 1։4 (տեսանյութ)

Նիկո Շլոտերբեկ, 52, ինքնագոլ - Վինչենցո Գրիֆո, 10, 36, 11մ, Կեւին Շադե, 55, Էրմեդին Դեմիրովիչ, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս