13:22  ,  19 հունվարի, 2022

Դանի Ալվես․ Հիմա առաջնային նպատակս ԱԱ-2022-ին մասնակցելն է

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է վերադառնալ Բրազիլիայի հավաքական եւ մասնակցել նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

«Ես ապրում եմ նպատակներով, եւ դրանք միշտ պետք է լինեն կարճաժամկետ։ Անցած տարի իմ առաջնային նպատակն էր վերադառնալ «Բարսելոնա»։ Հիմա նպատակս է դարձել աշխարհի առաջնությանը մասնակցելը։ Նախորդ ԱԱ-ն բաց եմ թողել վնասվածքի պատճառով։

Հիմա քրտնաջան կաշխատեմ, որպեսզի Բրազիլիայի հավաքականում լինելու իրավունք նվաճեմ։ Գիտեմ, որ ամեն ինչ կախված է «Բարսելոնայում» իմ ցուցադրած խաղի մակարդակից»,- Ալվեսի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Մայիսի 6-ին Դանի Ալվեսը կդառնա 39 տարեկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English