15:31  ,  15 հունվարի, 2022

Ալաբան չի օգնի «Ռեալին» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան չի կարողա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում, հաղորդում է իսպանական Marca-ն։

29-ամյա ֆուտբոլիստը չի հասցրել վերականգնվել ծնկատակի ջլի վնասվածքից հետո, որի պատճառով բաց էր թողել նաեւ «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչը (3։2)։

Հունվարի 14-ին հայտնի էր դարձել, որ «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը Սաուդյան Արաբիայում վարակվել է կորոնավիրուսով եւ նույնպես բաց կթողնի եզրափակիչը։

«Աթլետիկ» - «Ռեալ» եզրափակիչը տեղի կունենա հունվարի 16-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English