09:02  ,  2 հունվարի, 2022

NEWS.am Sport Review 2021. Էլինա Դանիելյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։

Նախագծի հաջորդ հերոսը շախմատի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանն է։

2021 թվականի օգոստոսի 20-ին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նվաճեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը` առաջինը հայկական շախմատի պատմության մեջ։

Ռումինիայում անցկացված մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակ ֆիգուրներով մրցեց Էստոնիայի ներկայացուցիչ Մայի Նարվայի հետ եւ առավելության հասավ 40-րդ քայլում։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ ոքի։

43-ամյա Էլինա Դանիելյանը 2001 թվականին դարձել է արագ շախմատի Եվրոպայի անհատական չեմպիոն, 2003 թվականին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն, 2011թ․ Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Էլինա Դանիելյանն ընդգրկվել է  2021 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս