09:02 2 հունվարի, 2022NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։
Նախագծի հաջորդ հերոսը շախմատի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանն է։
2021 թվականի օգոստոսի 20-ին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նվաճեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը` առաջինը հայկական շախմատի պատմության մեջ։
Ռումինիայում անցկացված մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակ ֆիգուրներով մրցեց Էստոնիայի ներկայացուցիչ Մայի Նարվայի հետ եւ առավելության հասավ 40-րդ քայլում։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ ոքի։
43-ամյա Էլինա Դանիելյանը 2001 թվականին դարձել է արագ շախմատի Եվրոպայի անհատական չեմպիոն, 2003 թվականին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն, 2011թ․ Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր։
Էլինա Դանիելյանն ընդգրկվել է 2021 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.