NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021:
Նախագծի առաջին հերոսը բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն, գյումրեցի Դավիթ Չալոյանն է։
2021 թվականի նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Դավիթ Չալոյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: 13 տարվա դադարից հետո հայկական բռնցքամարտում 24-ամյա մարզիկը պատմական հաջողություն գրանցեց: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը:
Դավիթ Չալոյանը աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց ամենահեղինակավոր քաշային կարգում +92 կգ: Եզրափակիչում Չալոյանը ծանր մենամարտում 1:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մարկ Պետրովսկուն: Ավելի վաղ Չալոյանը նվաճել էր նաեւ բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում