10:05 31 դեկտեմբերի, 2021NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021:
Նախագծի առաջին հերոսը բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն, գյումրեցի Դավիթ Չալոյանն է։
2021 թվականի նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Դավիթ Չալոյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: 13 տարվա դադարից հետո հայկական բռնցքամարտում 24-ամյա մարզիկը պատմական հաջողություն գրանցեց: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը:
Դավիթ Չալոյանը աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց ամենահեղինակավոր քաշային կարգում +92 կգ: Եզրափակիչում Չալոյանը ծանր մենամարտում 1:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մարկ Պետրովսկուն: Ավելի վաղ Չալոյանը նվաճել էր նաեւ բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.